Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի Երվանդ Սամվելի Բարսեղյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Վեդի համայնքի Ոսկետափ բնակավայր, Մոնթեի փողոց, 70 հասցեում գտնվող անշարժ գույքի /ծածկագիր՝ 03-076-0001-0022/ բաժանման և վերահասցեավորման արդյունքում առաջացող նոր գույքային միավորներին տրամադրել հետևյալ հասցեները՝
ա) Ըստ որակավորված մասնագետի կողմից տրամադրած հատակագծի «Առանձնացող հատված 1»-ին տրամադրել հասցե՝ Վեդի համայնք Ոսկետափ բնակավայր, Մ. Մելքոնյան փողոց, 70 բնակելի տուն /անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին քաղվածքի ծածկագիր՝ 03142LQE7VMK/:
բ) Ըստ որակավորված մասնագետի կողմից տրամադրած հատակագծի «Առանձնացող հատված 2»-ին տրամադրել հասցե՝ Վեդի համայնք, Ոսկետափ բնակավայր, Մ. Մելքոնյան փողոց, 70/1 հողամաս /անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին քաղվածքի ծածկագիր՝ 03142XQJLFJL/:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Երվանդ Բարսեղյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։