Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի Ասլան Հայկի Հայրապետյանի դիմումը՝ որոշում եմ.
1.ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Այգավան բնակավայրի Գ. Չաուշի փողոց 9 հողամաս հասցեում գտնվող, 03-008-0002-0009 կադաստրային ծածկագիրը կրող, Ասլան Հայկի Հայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող, բնակավայրերի՝ նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման՝ գործառնական նշանակության հողամասում նկուղային մասով մեկ հարկանի բնակելի տուն կառուցելու նպատակով տրամադրել շինարարության թույլտվություն՝ 2 /երկու/ տարի ժամկետով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման պահանջների համաձայն կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է ներկայացնել ձև 2-5 տեղեկանք:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Ասլան Հայրապետյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: