Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով, «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ Արարատի մարզպետի 2024 թվականի նոյեմբերի 6-ի N 01//06856-2024 գրությունը՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի 2023 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդու համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» (այսուհետ՝ Պաշտոնների անձնագրեր) N 128-Ա որոշմամբ հաստատված թիվ 87 Հավելվածում կատարել հետևյալ լրացումը.
1.1. «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդու համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ (անձնակազմի կառավարման գծով)(ծածկագիր՝ 3.1-28)» համայնքային ծառայության պաշտոնի անձնագրի 2-րդ բաժնի 2.1. կետը լրացնել ծ) կետով և շարադրել հետևյալ խմբագրությամբ.
ծ) աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ կատարում է համայնքային ծառայության, համայնքային հայեցողական և համայնքային վարչական պաշտոնների հավակնող անձանց բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի իսկությունը, անհրաժեշտության դեպքում, ստուգելու (կրթության ոլորտի պետական լիազոր մարմին պաշտոնական հարցում կատարելու միջոցով) գործառույթ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: