Համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը համակարգող նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի՝ «Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու մասին» թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելված N 1-ի 8.4-րդ կետի՝ որոշում եմ․
1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդու համայնքապետարանի աշխատակազմի՝ Քարտուղարության և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի 1-ին կարգի մասնագետի (ծածկագիր՝ 3․2-18) (Դաշտաքար բնակավայր), երկրորդ կարգի մասնագետի (ծածկագիր՝ 3․3-5) (օպերատոր) (Արալեզ բնակավայր), երկրորդ կարգի մասնագետի (ծածկագիր՝ 3․3-6) (օպերատոր) (Սիսավան բնակավայր), երկրորդ կարգի մասնագետի (ծածկագիր՝ 3․3-10) (օպերատոր) (Դաշտաքար բնակավայր) թափուր պաշտոնները զբաղեցնելու համար 2025 թվականի մարտի 11-ին անցկացվող մրցույթի՝ համակարգչի միջոցով ձևավորված մրցութային հանձնաժողովի կազմը՝ համաձայն հավելվածի։
2․ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդու համայնքապետարանի աշխատակազմի՝ Քարտուղարության և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի 1-ին կարգի մասնագետի (ծածկագիր՝ 3․2-18) (Դաշտաքար բնակավայր), երկրորդ կարգի մասնագետի (ծածկագիր՝ 3․3-5) (օպերատոր) (Արալեզ բնակավայր), երկրորդ կարգի մասնագետի (ծածկագիր՝ 3․3-6) (օպերատոր) (Սիսավան բնակավայր), երկրորդ կարգի մասնագետի (ծածկագիր՝ 3․3-10) (օպերատոր) (Դաշտաքար բնակավայր) թափուր պաշտոնները զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի աշխատանքների տեխնիկական ապահովումն իրականացնելու համար լիազորված անձ նշանակել Վեդու համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետի (անձնակազմի կառավարման գծով) ժամանակավոր պաշտոնակատար Արմինե Խաչատրյանին։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։