Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի N 02-Ն հրամանով հաստատված կարգի 83-րդ, 84-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելուվ Տաթևիկ Անդրեասյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Տաթևիկ Ավետիսի Անդրեասյանին 2025 թվականի օգոստոսի 27-ից նշանակել «Նոր Կյանքի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ վեց ամիս ժամկետով՝ մինչև համայնքային ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչված մասնակցին պաշտոնի նշանակելը՝ պաշտոնից բխող գործառույթները սահմանելով կնքվող աշխատանքային պայմանագրում:
2. Վարձատրությունը կատարել համաձայն գործող հաստիքացուցակի:
3. Սույն որոշման օրինակը հանձնել Տաթևիկ Անդրեասյանին՝ ընդունելուց հետո երեք օրվա ընթացքում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Տաթևիկ Անդրեասյանին պատշաճ իրազեկելու պահից: