Համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 43-րդ հոդվածի, հաշվի առնելով 2024 թվականի փետրվարի 2-ին տրամադրված հողհատկացման քաղվածքը և այն հանգամանքը, որ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հաշվի առնելով քաղաքացի Հայկ Շմավոնի Կարապետյանի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Ոսկետափ բնակավայրում գտնվող /կադաստրային ծածկագիր՝ 03-076-0124-0012/ օրինական 0,3հա գյուղատնտեսական նշանակության հողամասին կից ավել օգտագործվող 0,01211հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ օրենքի ուժով անհատույց ճանաչել քաղաքացիներ՝ Հայկ Շմավոնի Կարապետյանի /ծնված՝ 26.03.1962թ/, Ալվինա Յուրդաբեկի Կարապետյանի /ծնված՝ 27.06.1965թ/, Էմմա Հայկի Կարապետյանի /ծնված՝ 16.07.1986թ/, Նորայր Հայկի Կարապետյանի /ծնված՝ 01.01.1988թ/ և Խաչիկ Հայկի Կարապետյանի /ծնված՝ 07.03.1990թ/ սեփականության իրավունքը:
2․ Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։