Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 06-ի N 132-Լ որոշման պահանջները և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Գոհար Ղազարյանի կողմից ներկայացված հայտը՝ որոշում եմ․
1. Անհատ ձեռնարկատեր Գոհար Ղազարյանին տալ՝ 2025 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում Վեդի քաղաքային բնակավայրի, Թումանյան փողոց 1-ին նրբանցք 11/1 հասցեում գտնվող գործող օբյեկտում (26քմ-ից մինչև 50քմ, հիմնական շինություն) հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն:
2. Անհատ ձեռնարկատեր Գոհար Ղազարյանը պարտավոր է Վեդու համայնքապետարանի 900425000040 հաշվեհամարին վճարել 14.000 (տասնչորս հազար) ՀՀ դրամ՝ որպես տեղական տուրք:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Գոհար Ղազարյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: