Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի Մեժլում Կամոյի Հայրապետյանի դիմումը՝ որոշում եմ
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Ոսկետափ բնակավայրի Դրոյի փողոց 28 հասցեում գտնվող, 03-076-0017-0006 կադաստրային ծածկագիրը կրող, Մեժլում Կամոյի Հայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող, բնակավայրերի՝ նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման՝ գործառնական նշանակության հողամասում պարիսպ կառուցելու նպատակով տրամադրել շինարարության թույլտվություն՝ 2 /երկու/ տարի ժամկետով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման պահանջների համաձայն կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է ներկայացնել ձև 2-5 տեղեկանք:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Մեժլում Հայրապետյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: