Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 06-ի N 132-Լ որոշման պահանջները և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Տաթևիկ Կիրակոսյանի կողմից ներկայացված հայտը՝ որոշում եմ․
1. Անհատ ձեռնարկատեր Տաթևիկ Կիրակոսյանին տալ՝ 2025 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում Վեդի համայնքի Այգավան բնակավայրի, Ս.Հովհաննիսյան փողոց 18 հասցեում գտնվող գործող օբյեկտում (մինչև 26քմ, հիմնական շինություն,) ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն:
2.Անհատ ձեռնարկատեր Տաթևիկ Կիրակոսյանը պարտավոր է Վեդու համայնքապետարանի 900425102077 հաշվեհամարին վճարել 8.000 (ութը հազար) ՀՀ դրամ և 900425004547 հաշվեհամարին՝ 10.000 (տասը հազար) ՀՀ դրամ՝ որպես տեղական տուրք:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Տաթևիկ Կիրակոսյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: