Համաձայն Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի պահանջների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի՝ «Ինքնակամ կառույցների օրինականացման կարգը հաստատելու մասին» 912-Ն որոշման պահանջների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման հավելված 1-ի 24-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված դրույթների և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վեդի համայնքի Սիսավան բնակավայրի Մ. Սարյան փողոցի 34 հասցեում գտնվող, 03-084-0017-0002 կադաստրային ծածկագիրը կրող բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, որ կառույցի պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հաշվի առնելով սեփականատեր Սամվել Սերյոժայի Կիրակոսյանի /ծնված՝ 17.06.1983թ․/ դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Սիսավան բնակավայրի Մ. Սարյան փողոցի 34 հասցեում գտնվող, 03-084-0017-0002 կադաստրային ծածկագիրը կրող բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 189.19քմ բնակելի տան նկատմամբ ճանաչել քաղաքացի Սամվել Սերյոժայի Կիրակոսյանի սեփականության իրավունքը:
2. Ինքնակամ կառուցված շինությունները ճանաչել օրինական` համաձայն սույն որոշմանը կից կառույցի և առանձնացված հողամասի հատակագծի /հաշվառման չափագրման տվյալների մուտքագրման տեղեկանք՝ 2023BTRDUN/:
3. ՀՀ Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգի և արժեքների համաձայն ինքնակամ կառույցի օրինականացման գումարը բնակելի տան համար սահմանել՝ 189,19x1028=194487 ՀՀ դրամ:
4. Քաղաքացի Սամվել Սերյոժայի Կիրակոսյանի կողմից սույն որոշման 3-րդ կետով նշված ինքնակամ կառույցների օրինականացման համար նախատեսված վճարման ենթակա գումարը Վեդի համայնքի բյուջեի 900 425 102 143 հաշվեհամարին սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
5. Սույն որոշման կատարման հսկողությունը վերապահել համայնքի ղեկավարի տեղակալ Բագրատ Շահինյանին:
6. Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։
7․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։