Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի՝ «Գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը հաստատելու մասին» թիվ 1066-Ն որոշման 7-րդ կետի դրույթները և հաշվի առնելով Վալերիկ Ազատի Գրիգորյանի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրի 03-041-0173-0011 ծածկագիրը կրող /վկայական 07062022-03-0038/ գյուղատնտեսական նշանակության 0.414հա մակերեսով ցածրարժեք վարելահող հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ խաղողի այգու:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Վալերիկ Ազատի Գրիգորյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։