Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Սարգիս Բաղինյանի դիմումը՝ որոշում եմ․
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Ուրցաձոր և Դաշտաքար բնակավայրերում գտնվող, «Վեդի պատվարի և օժանդակ կառուցվածքների նախագծում և կառուցում» ծրագրի շրջանակներում, 29.4 մլն մ3 ծավալով Վեդու ջրամբարի և օժանդակ կառուցվածքների կառուցման նպատակով երկարաձգել 06.03.2024 թվականի N25 շինարարության թույլտվությունը` 1 /մեկ/ տարի ժամկետով:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։