Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ և 4-րդ գլուխների պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 06-ի N 132-Լ որոշման պահանջները և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Մարատ Ամիրյանի կողմից ներկայացված հայտը՝ որոշում եմ․
1. Անհատ ձեռնարկատեր Մարատ Ամիրյանին տալ՝ Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրի, Ե.Չարենց փողոց 10/1 հասցեում գտնվող գործող օբյեկտում (մինչև՝ 26քմ, ոչ հիմնական շինություն) ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն՝ 2025 թվականի առաջին եռամսյակի համար:
2.Անհատ ձեռնարկատեր Մարատ Ամիրյանից որպես տեղական տուրք գանձել՝ 9000 (ինը հազար) ՀՀ դրամ՝ 2025 թվականի առաջին եռամսյակի համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Մարատ Ամիրյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից և տեղական տուրքի վճարումը հաստատող անդորրագրերի առկայությամբ՝ ուժի մեջ է մինչև ս/թ մարտի 31-ը: