|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, +(374)60881111, vedimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 մարտի 2025 թվականի N 27-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 63-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարին՝ աճուրդային կարգով օտարել Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -20 ՍԱՐԳՍՅԱՆ ԳԱՐԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ՄԻՐԶՈՅԱՆ ԱՐՍԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ ԱԶԻԶ ԹՈՒՆՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵՐՈԲ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԶԵՄՖԻՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԵՂԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՆԺԵԼԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳԱԼՈՒՍՏ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԷԴԻԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԻՇԽԱՆ ԻՍՊԻՐՅԱՆ ԷԴԳԱՐ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(19.45 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|