Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի Վադիմ Թելմանի Խաչատրյանի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրի Շիրվանզադե փողոց 22 հասցեում գտնվող, 03-041-0007-0024 կադաստրային ծածկագիրը կրող, Վադիմ Թելմանի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող, բնակավայրերի՝ նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման՝ գործառնական նշանակության հողամասում գոյություն ունեցող բնակելի տան կցակառույցի վերակառուցման/կառուցման նպատակով տրամադրել շինարարության թույլտվություն՝ 2 /երկու/ տարի ժամկետով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման պահանջների համաձայն կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է ներկայացնել ձև 2-5 տեղեկանք:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Վադիմ Խաչատրյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: