Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 33-րդ, 34-րդ, 37-րդ հոդվածների պահանջներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Սուրեն Արմանի Վարդանյանին անգործունակ ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԱՎԴ1/0052/02/25 քաղաքացիական գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած վճիռը, հաշվի առնելով Արարատի մարզի Վեդու համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի հոկտեմբերի 15-ի նիստի N 31 արձանագրությունը և անգործունակ ճանաչվող անձի հոր՝ Արման Մարտիկի Վարդանյանի դիմումը՝ որոշում եմ․
1. Անգործունակ ճանաչված Սուրեն Արմանի Վարդանյանի (ծնված՝ 20.08.2007 թվականին, հաշվառված և բնակվող՝ ՀՀ Արարատի մարզ, Վեդի համայնք, Վեդի քաղաք, Արարատյան փողոց, 47 շենք, բնակարան 18 հասցեում) նկատմամբ խնամակալ ճանաչել վերջինիս հորը՝ Արման Մարտիկի Վարդանյանին (ծնված՝ 25.12.1980թ., նույնականացման քարտ՝ 015797558, տրված՝ 02.03.2023թ․, 025-ի կողմից, հաշվառված՝ ՀՀ Արարատի մարզ, Վեդի համայնք, Վեդի քաղաք, Արարատյան փողոց, 47 շենք, բնակարան 18 հասցեում):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: