Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 06-ի N 132-Լ որոշման պահանջները և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Հասմիկ Գեղամյանի կողմից ներկայացված հայտը՝ որոշում եմ․
1.Անհատ ձեռնարկատեր Հասմիկ Գեղամյանին տալ՝ 2025 թվականի ընթացքում Վեդի համայնքի, Այգավան բնակավայրի, Գայի փողոց 45 հասցեում գտնվող գործող հանրային սննդի օբյեկտում (100քմ-ից մինչև 200քմ, հիմնական շինություն) ոգելից խմիչքների վաճառքի թույլտվություն:
2.Անհատ ձեռնարկատեր Հասմիկ Գեղամյանը պարտավոր է Վեդու համայնքապետարանի 900425102077 հաշվեհամարին վճարել 48.000 (քառասունութ հազար) ՀՀ դրամ՝ որպես տեղական տուրք:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Հասմիկ Գեղամյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: