Այսօր: Չորեքշաբթի, 15 Հոկտեմբերի 2025թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 319
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1755-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, +(374)60881111, vedimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հոկտեմբերի 2025 թվականի N 1755-Ա

ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԱՌԿԱ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1328-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրի կադաստրային քարտեզի, տեղագրական հանույթի ճշգրտումից և չափագրման որակավորում ունեցող անձի կողմից տրված հողամասի հատակագծի տվյալները, այն որ Վեդի քաղաքային բնակավայրի՝ 03-004-0092-0004 կադաստրային ծածկագիրը կրող բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.31442 հա, որը փաստացի տիրապետում է քաղաքացի՝ Ալֆրեդ Ավետիքի Մանուկյանի կողմից, հիմք ընդունելով այն որ Վեդու համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի կողմից տրված եզրակացության համաձայն նշված հողամասում առկա շենքեր շինությունները, որոնք կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, սակայն դրանց նկատմամբ չեն պահպանվել սահմանված կարգով տրամադրված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փաստաթղթերը, նշված հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք և հաշվի առնելով քաղաքացի՝ Ալֆրեդ Ավետիքի Մանուկյանի /ծնված 20.04.1951թ./ ներկայացուցիչ Վահրամ Գևորգի Գալստյանի դիմումը՝ որոշում եմ․

1. Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրում գտնվող, 03-004-0092-0004 ծածկագիրը կրող սահմանազատված 0․31442 հա հողամասից 0.2500 հա մակերեսով հողամասի նկատմամբ համաձայն՝ ՀՀ Կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1328-Ն որոշման պահանջների անհատույց ճանաչել քաղաքացի՝ Ալֆրեդ Ավետիքի Մանուկյանի սեփականության իրավունքը:

2. Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրում գտնվող, 03-004-0092-0004 ծածկագիրը կրող, 0.2500 հա հողամասից ավել օգտագործվող` 0.03 հա չկառուցապատված հողամասի նկատմամբ օրենքի ուժով անհատույց ճանաչել քաղաքացի՝ Ալֆրեդ Ավետիքի Մանուկյանի սեփականության իրավունքը, իսկ 0․03442 հա մակերեսով հողամասը օրենքի ուժով տվյալ պահին գործող կադաստրային արժեքի 100%-ի չափով, որը կազմում է՝ 646305 ՀՀ դրամով օտարել քաղաքացի՝ Ալֆրեդ Ավետիքի Մանուկյանին ։ Նշված գումարը ենթակա է վճարման Վեդի համայնքի բյուջեի 900 425 102 143 հաշվեհամարին:

3․ Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրում գտնվող, 03-004-0092-0004 ծածկագիրը կրող, հողամասում առկա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված՝ բնակելի տան, օժանդակ շինության և անասնաշենքի նկատմամբ վերականգնել քաղաքացի՝ Ալֆրեդ Ավետիքի Մանուկյանի սեփականության իրավունքը:

4. Հողամասի սահմանները որոշվում են չափագրման որակավորում ունեցող անձի կողմից տրված հողամասի սահմանների իրադրության հատակագծով:

5. Քաղաքացի՝ Ալֆրեդ Ավետիքի Մանուկյանի կողմից 0․03442 հա հողամասի օտարման արժեքը վճարելուց հետո սահմանված կարգով կնքել անշարժ գույքի օտարման պայմանագիր:

6․ Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Ալֆրեդ Ավետիքի Մանուկյանի ներկայացուցիչ Վահրամ Գևորգի Գալստյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner