Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1328-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Վեդի համայնքի Փոքր Վեդի բնակավայրի կադաստրային քարտեզի, տեղագրական հանույթի ճշգրտումից և չափագրման որակավորում ունեցող անձի կողմից տրված հողամասի հատակագծի տվյալները, այն որ Փոքր Վեդի բնակավայրի՝ 03-096-0059-0003 կադաստրային ծածկագիրը կրող բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.219436 հա, որը փաստացի տիրապետվում է քաղաքացի՝ Աղվան Քաջիկի Վանոյանի կողմից, հիմք ընդունելով այն որ Վեդու համայնքապետարանի աշխատակազմի Քաղաքաշինության և հողաշինության բաժնի կողմից տրված եզրակացության համաձայն նշված հողամասում առկա շենքեր շինությունները, որոնք կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, սակայն դրանց նկատմամբ չեն պահպանվել սահմանված կարգով տրամադրված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փաստաթղթերը, նշված հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք և հաշվի առնելով քաղաքացի՝ Աղվան Քաջիկի Վանոյանի /ծնված՝ 09.04.1968թ./ դիմումը՝ որոշում եմ․
1. Վեդի համայնքի Փոքր Վեդի բնակավայրի Ա.Մակարյան փողոց 4 հասցեում գտնվող, 03-096-0059-0003 ծածկագիրը կրող սահմանազատված 0․219436 հա հողամասից 0.1700 հա մակերեսով հողամասը համաձայն՝ ՀՀ Կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1328-Ն որոշման պահանջների անհատույց ճանաչել քաղաքացի՝ Աղվան Քաջիկի Վանոյանի սեփականության իրավունքը:
2. Վեդի համայնքի Փոքր Վեդի բնակավայրի Ա.Մակարյան փողոց 4 հասցեում գտնվող, 03-096-0059-0003 ծածկագիրը կրող, 0.1700 հա հողամասից ավել օգտագործվող` 0.03 հա չկառուցապատված հողամասի նկատմամբ օրենքի ուժով անհատույց ճանաչել քաղաքացի՝ Աղվան Քաջիկի Վանոյանի սեփականության իրավունքը, իսկ 0․019436 հա մակերեսով հողամասը օրենքի ուժով տվյալ պահին գործող կադաստրային արժեքի 100%-ի չափով, որը կազմում է՝ 237314 ՀՀ դրամով օտարել քաղաքացի՝Աղվան Քաջիկի Վանոյանին։ Նշված գումարը ենթակա է վճարման Վեդի համայնքի բյուջեի 900 425 102 143 հաշվեհամարին:
3․ Վեդի համայնքի Փոքր Վեդի բնակավայրի Ա.Մակարյան փողոց 4 հասցեում գտնվող, 03-096-0059-0003 ծածկագիրը կրող,, հողամասում առկա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված՝ բնակելի տան, ծածկի և զուգարանի նկատմամբ վերականգնել քաղաքացի՝ Աղվան Քաջիկի Վանոյանի սեփականության իրավունքով:
4. Հողամասի սահմանները որոշվում են չափագրման որակավորում ունեցող անձի կողմից տրված հողամասի սահմանների իրադրության հատակագծով:
5. Քաղաքացի՝ Աղվան Քաջիկի Վանոյանի կողմից 0․019436 հա հողամասի օտարման արժեքը վճարելուց հետո սահմանված կարգով կնքել անշարժ գույքի օտարման պայմանագիր:
6․ Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Աղվան Քաջիկի Վանոյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։