Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 6-ի N 132-Լ որոշումը և «ՎԵԴԻ ԳԱԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Լյովա Գասպարյանի ներկայացրած հայտը`որոշում եմ.
1. «ՎԵԴԻ ԳԱԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ`2025 թվականի ընթացքում,Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրի, Արարատյան փողոցի 123 հասցեում գտնվող գազալցակայանում` ժամը 24:00-ից հետո իրականացնելու սեղմված բնական գազի վաճառք:
2. «ՎԵԴԻ ԳԱԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է Վեդու համայնքապետարանի 900425000099 հաշվեհամարին վճարել 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ՝ որպես տեղական տուրք:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Լյովա Գասպարյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: