Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 3-րդ և 4-րդ գլուխների պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 8-ի N 152-Լ որոշումը և անհատ ձեռնարկատեր Հրաչ Մակարյանի ներկայացրած հայտը՝ որոշում եմ․
1. Անհատ ձեռնարկատեր Հրաչ Մակարյանին տալ՝ 2024 թվականի առաջին եռամսյակի ընթացքում, Վեդի համայնքի Տափերական բնակավայրի Գայի փողոցի 2 հասցեում գտնվող գործող օբյեկտում (50-ից մինչև 100քմ, հիմնական շինություն) ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն:
2.Անհատ ձեռնարկատեր Հրաչ Մակարյանից որպես տեղական տուրք գաձնել 26800 (քսանվեց հազար ութ հարյուր) ՀՀ դրամ՝ 2024 թվականի առաջին կիսամյակի համար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և տեղական տուրքի վճարումը հաստատող անդորրագրերի առկայությամբ՝ ուժի մեջ է մինչև ս/թ հունիսի 30-ը: