Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածի 7-րդ կետով, 48-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, հիմք ընդունելով Վեդի համայնքի ավագանու 2025թ-ի մայիսի 21-ի N 58-Ա որոշման հավելված 1-ի 5-րդ կետը, քաղաքացիների դիմումները և Վեդի համայնքի կամավոր խնդիրներն ուսումնասիրող հանձնաժողովի առաջարկությունները՝ որոշում եմ.
1․ Վեդի համայնքի բնակիչ հանդիսացող, հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորող, սոցիալապես անապահով աշակերտների ընտանիքներին, նոր ուսումնական տարվան ընդառաջ, տրամադրել 1․980․000 (մեկ միլիոն ինը հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ՝ համաձայն հավելվածի։
2. Հանձնարարել Ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնի պետին՝ կատարել սույն որոշման պահանջը:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: