Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի Օսան Աբրահամի Հակոբյանի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Արալեզ բնակավայրի Ե. Չարենցի փողոց 36 բնակելի տուն հասցեում գտնվող, 03-014-0007-0008 կադաստրային ծածկագիրը կրող, Օսան Աբրահամի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող, բնակավայրերի՝ նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման՝ գործառնական նշանակության հողամասում գոյություն ունեցող բնակելի տան երկրորդ հարկի վերակառուցման և կից աստիճանահարթակի կառուցման նպատակով տրամադրել շինարարության թույլտվություն՝ 2 /երկու/ տարի ժամկետով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման պահանջների համաձայն կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է ներկայացնել ձև 2-5 տեղեկանք:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Օսան Հակոբյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: