Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման կարգը հաստատելու մասին» 912-Ն որոշման դրույթներով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վեդի համայնքի Տափերական բնակավայրի Ա․ Մովսիսյան փողոց 25 հասցեում գտնվող /կադաստրային ծածկագիր 03-093-0003-0014/ բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, կառույցների պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով Արսեն Արշակի Մեհրաբյանի/ծնված 31․01․1983թ․/ 08.09.2023 թվականի թիվ 6866 դիմումը, որոշում եմ.
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Տափերական բնակավայրի Ա․ Մովսիսյան փողոց 25 հասցեում գտնվող /կադաստրային ծածկագիր 03-093-0003-0014/ Արսեն Արշակի Մեհրաբյանի/ծնված 31․01․1983թ․/ սեփականության իրավունքով պատկանող բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունները, որից բնակելի տուն՝ 56․8 քմ, մառան՝ 22․6 քմ, ամառային խոհանոց՝ 35․5 քմ, ծածկեր՝ 130․0քմ և պարիսպ՝ 3․9 քմ, ճանաչել օրինական և դրանց նկատմամբ ճանաչել քաղաքացի Արսեն Արշակի Մեհրաբյանի /ծնված 31․01․1983թ․/ սեփականության իրավունքը: 
2. Ինքնակամ կառուցված շինությունները ճանաչել օրինական` համաձայն սույն որոշմանը կից կառույցի և առանձնացված հողամասի հատակագծի /հաշվառման չափագրման տվյալների մուտքագրման տեղեկանք՝ 2023KMUJXR/: 
3. ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգի և արժեքների համաձայն ինքնակամ կառույցների օրինականացման գումար սահմանել՝ բնակելի տուն՝ 56․8x 1209=68672, օժանդակ շինություններ՝ 192x725․4=139277 ՀՀ դրամ, ընդամենը ՝ 207949 ՀՀ դրամ։ 
4. Արսեն Արշակի Մեհրաբյանի կողմից սույն որոշման 3-րդ կետով նշված ինքնակամ կառույցների օրինականացման համար նախատեսված վճարման ենթակա գումարը Վեդի համայնքի բյուջեի 900 425 102 143 հաշվեհամարին սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 60 օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
 5. Սույն որոշման կատարման հսկողությունը վերապահել համայնքի ղեկավարի տեղակալ՝ Բ. Շահինյանին: 
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Արսեն Արշակի Մեհրաբյանի պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։