Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 23.1 և 24-րդ կետերով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 6-ի N132-Լ որոշման պահանջները և «ՎԵԴԻ ԳԱԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Լյովա Գասպարյանի կողմից ներկայացված հայտը՝ որոշում եմ.
1. Թույլատրել «ՎԵԴԻ ԳԱԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրի Արարատյան փողոցի 123 հասցեում գտնվող գազալցակայանում՝ որպես ֆիրմային անվանում օգտագործել «ՎԵԴԻ» համայնքի անվանումը:
2. «ՎԵԴԻ ԳԱԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է Վեդու համայնքապետարանի 900425005031 հաշվեհամարին վճարել 100.000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ՝ որպես տեղական տուրք:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Լյովա Գասպարյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: