Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 37-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով կադաստրի կոմիտեի 2025 թվականի մարտի 11-ի /գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին/ որոշումը՝ որոշում եմ.
1. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի 2022 թվականի հոկտեմբերի 17-ի՝ «Անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին» N 1585 որոշումը:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: