Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 29-րդ հոդվածով, 39-րդ հոդվածի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ կետերով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Վեդու համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի սեպտեմբերի 09-ի N 27 արձանագրությունը և անչափահասների մոր՝ Նաիրա Պերճի Խաչատրյանի ներկայացուցիչ Պերճ Վանիկի Խաչատրյանի դիմումը՝ որոշում եմ.
1.Թույլատրել Նաիրա Պերճի Խաչատրյանին /անձնագիր՝ 03 15 029625, տրված 16.12.2014թ. 230-038-ի կողմից/, իր անչափահաս երեխաներ՝ Մաքս Խոսրովի Մարտիրոսյանի /ծնված՝ 26.03.2014թ./, Նիկ Խոսրովի Մարտիրոսյանի /ծնված՝ 05.10.2016թ./ անունից կնքել գործարք՝ ժառանգական գույք հանդիսացող MERCEDES-BENZ E 240 մակնիշի 37 XV 771 պետհամարանիշի թեթև մարդատար ավտոմեքենայի վերաբերյալ:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Նաիրա Պերճի Խաչատրյանի ներկայացուցիչ Պերճ Վանիկի Խաչատրյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: