Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 3-րդ հոդվածի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության 29.12.2011թ.-ի թիվ 1920-Ն որոշման 2-րդ մասի 49-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2009 թ-ի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 04 նոյեմբերի 2021թ-ի թիվ 2/փ-244 եզրակացությունը 1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայրի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող, 79.2361 հա ընդհանուր մակերեսով հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունները, համաձայն սույն որոշմանը կից հավելված 1-ի փոփոխել ջրային նպատակային նշանակության ջրային գործառնական նշանակության հողերի՝ ջրամբար կառուցելու նպատակով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |