Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին մասով, հաշվի առնելով Վեդի համայնքի ավագանու «Իմ հզոր համայնք» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների ղեկավարների առաջարկությունները, Վեդի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 8-ի՝ «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու մշտական գործող հանձնաժողովների կազմը հաստատելու մասին» N 164-Ա որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1.1. 1-ին կետի 1-ին ենթակետում՝ «Արմեն Ղազարյան» բառերը փոխարինել՝ «Տարոն Ավետիսյան» բառերով.
1.2. 1-ին կետի 2-րդ ենթակետում՝ «Նշան Հակոբյան» բառերը փոխարինել՝ «Հասմիկ Մանուկյան» բառերով.
1.3. 4-րդ կետի 3-րդ ենթակետում՝ «Սևակ Աղաբեկյան» բառերը փոխարինել «Էդգար Իսպիրյան» բառերով.
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: