Այսօր: Կիրակի, 8 Դեկտեմբերի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 66
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 4
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԱՅԿԱԶ ՆԱԶԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈՌԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 03-031-0288-0002 ԾԱԾԿԱԳԻՐԸ ԿՐՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՄԻ ՀԱՏՎԱԾԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 8-րդ,56-րդ հոդվածի 5-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 30.07.2021թ.-ի Հայաստանի Հանրապետության օրենքի, հիմք ընդունելով քաղաքացի Վահե Սամվելի Նիկողոսյանի դիմումը. Վեդի համայնքի ավագանին որոշեց

1.  ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի 03-031-0288-0002 կադաստրային ծածկագիրը կրող 0,74 հա ընդհանուր մակերեսով գյուղատնտնեսական նպատակային նշանակության այլ հողատեսքից 0,1 հա-ի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխել և դասել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր գործառնական նշանակության՝ անասնաշենք կառուցելու նպատակով:

2.   03-031-0288-0002 կադաստրային ծածկագիրը կրող 0,1 հա մակերեսով հողամասում անասնաշենք կառուցելու նպատակով  Վահե Սամվելի Նիկողոսյանին տրամադրել ճարտարապետահատակագծային առաջադրանք:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner