Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 9-րդ հոդվածի 4-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 43-րդ հոդվածով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի՝ թիվ 1066-Ն որոշման 2-րդ կետի պահանջների, հաշվի առնելով ՀՀ Արարատի մարզի գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի փոխադրելու մարզային հանձնաժողովի 2025 թվականի հոկտեմբերի 21-ի նիստի թիվ 5/3 արձանագրությունը և քաղաքացի Սամվել Անուշավանի Կարապետյանի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրի 03-004-0215-0005 ծածկագիրը կրող /վկայական 22062020-03-0049/ գյուղատնտեսական նպատակային նշանակության 0,453 հա մակերեսով խաղողի այգին փոխադրել ավելի ցածրարժեք հողատեսքի՝ վարելահողի:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Սամվել Անուշավանի Կարապետյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։