Այսօր: Հինգշաբթի, 4 Սեպտեմբերի 2025թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 103
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1513-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, +(374)60881111, vedimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 օգոստոսի 2025 թվականի N 1513-Ա

ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1.Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի նկարագրությունը.

Վեդու համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի առաջատար մասնագետ Հ. Օհանյանի կողմից 30.07.2025 թվականին հայտնաբերվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի (հետայսու՝ Օրենսգիրք) 154-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտում, մասնավորապես՝ Արարատի մարզի, Վեդի համայնքի, Այգավան բնակավայրի Գայի փողոց 71 հասցեում գտնվող հողամասում իրականացվել է ինքնակամ կառուցված շինության շինարարական աշխատանքներ /կառուցվել է բետոնային հիմքով, մետաղական կոնստրուկցիայով հավաքովի շինություն/, որը ծառայում է որպես պահեստային մաս և որի վերաբերյալ 30.07.2025 թվականին կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ 13 արձանագրությունը (հետայսու՝ Արձանագրություն):

Որպես իրավախախտման փաստը հավաստող ապացույց, իրավախատման հայտնաբերման պահին լուսանկարվել է իրավախախտման վայրը, ինչն ունի ապացուցողական նշանակություն գործն ըստ էության լուծելու համար։ Հայտնաբերված իրավախախտման փաստով Վեդու համայնքապետարանի նախաձեռնությամբ հարուցվել է վարչական վարույթ:

Վեդու համայնքապետարանում վարչական խախտման դեպքով հարուցված վարչական վարույթի շրջանակներում վարչական վարույթ իրականացնող հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) հրավիրել և անցկացրել է լսում, որի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցվել է Սասուն Լյովայի Եղոյանը, վերջինս ծանուցված լինելով /հիմք՝ փոստային առաքանի AL 0128983340 AM/ 26.08.2025 թվականին կայանալիք գործի քննության տեղի և ժամանակի մասին, չի ներկայացել, ինչպես նաև նրանից չի ստացվել միջնորդություն գործի քննությունը հետաձգելու վերաբերյալ, ուստի Օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն գործը քննվել է վերջինիս բացակայությամբ:

2.Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացույցները.

Գործի քննության ընթացքում՝ որպես մեկ համակցություն, հետազոտվեցին արձանագրությունը և իրավախախատման հայտնաբերման պահին կատարած լուսանկարները:

3.Գործի քննությունն իրականացնող իրավասու պաշտոնատար անձի ներքին համոզմունքներով ձևավորված պատճառաբանությունները և եզրահանգումը.

Գործի փաստական հանգամանքների և դրանում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման արդյունքում հիմնավորվեց, որ քաղաքացի Սասուն Լյովայի Եղոյանի կողմից իրականացվել է ինքնակամ կառուցված շինության շինարարական աշխատանքներ /կառուցվել է բետոնային հիմքով, մետաղական կոնստրուկցիայով հավաքովի շինություն/, որը ծառայում է որպես պահեստային մաս, այսինքն վերջինիս կողմից թույլ է տրվել Օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտում:

Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով 2025 թվականի օգոստոսի 05-ին Վեդու համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2025 թվականի օգոստոսի 26-ին հրավիրվել է վարչական լսում, որին մասնակցելու նպատակով ծանուցումն ուղարկվել է Սասուն Լյովայի Եղոյանին, վերջինս պատշաճ կարգով ծանուցված է եղել, սակայն չի ներկայացել վարչական լսմանը:

4.Վարչական ակտ ընդունելու իրավական հիմքերը.

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով՝ համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության: Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, սոցիալիստական սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:

Սույն օրենսգրքով նախատեսված իրավախախտումների համար վարչական պատասխանատվություն առաջանում է, եթե այդ խախտումները իրենց բնույթով քրեական պատասխանատվություն չեն առաջացնում գործող օրենսդրությանը համապատասխան:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա, ինչպես նաև անհատական բնակելի տներում կամ ստորաբաժանված կամ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով շենք, շինություն կամ այլ կառույց կառուցելը կամ վերակառուցելը կամ տեղադրելը կամ առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ կամ առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում իրականացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրհիսնապատիկից հազարհինգհարյուրապատիկի չափով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 1-ին մասում նշված արարքները գյուղական բնակավայրերում իրականացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

5. Եզրափակիչ մաս.

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածով, 219.1-րդ, 252-րդ, 281-րդ, 282-րդ հոդվածներով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝ որոշում եմ.

1. Սասուն Լյովայի Եղոյանին Օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով ենթարկել վարչական պատասխանատվության՝ նշանակելով վարչական տույժ՝ 100.000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով:

2. Նախազգուշացնել Սասուն Լյովայի Եղոյանին, որ վարչական տույժ նշանակելու օրվանից հետո համապատասխան թույլտվություն պահանջող աշխատանքներն ինքնակամ շարունակելու դեպքում այն կառաջացնի վարչական տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով:

3. Օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն տուգանքը պետք է վճարվի սույն որոշումը իրավախախտում կատարած անձի կողմից ստանալուց ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում՝ Վեդու համայնքապետարանի 900425004653 հաշվեհամարին:

4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երեսուն օրվա ընթացքում, իսկ դատական կարգով՝ երկամսյա ժամկետում:


ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ                                                      
Ռ․ ՀԱԿՈԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝Գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner