|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, +(374)60881111, vedimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 դեկտեմբերի 2024 թվականի N 163-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով, հաշվի առնելով Վեդի համայնքի ղեկավարի 2023 թվականի հուլիսի 24-ի N 263-Լ կարգադրությամբ հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի բյուջեով նախատեսված ֆոնդից աշխատողների պարգևատրման միասնական կարգը և պայմանները սահմանելու մասին» հավելվածի 2-րդ գլխի 5-րդ կետի դրույթները, ինչպես նաև Վեդի համայնքի 2024 թվականի աշխատանքի կատարողականի արդյունքները՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է՝ 1. Աշխատանքային պարտականությունները պատշաճ կատարելու համար ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանին միանվագ պարգևատրել համայնքի ղեկավարի պաշտոնային դրույքաչափի 100 (հարյուր) տոկոսի չափով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -14 ՍԱՐԳՍՅԱՆ ԳԱՐԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ՄԻՐԶՈՅԱՆ ԱՐՍԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ ԱԶԻԶ ԹՈՒՆՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵՐՈԲ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԶԵՄՖԻՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԵՂԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՆԺԵԼԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՏԱՐՈՆ | Դեմ -9 ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ ՀՈՌԻԿՅԱՆ ՆԱՐԵԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԳՈՀԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳԱԼՈՒՍՏ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԷԴԻԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԳԵՂԱՄ ԹՈՒՐԻԿՅԱՆ ՀԱԿՈԲ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԻՇԽԱՆ ԻՍՊԻՐՅԱՆ ԷԴԳԱՐ | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|