Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 06-ի N 132-Լ որոշման պահանջները և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Դավիթ Հակոբյանի կողմից ներկայացված հայտը՝ որոշում եմ․
1.Անհատ ձեռնարկատեր Դավիթ Հակոբյանին տալ՝ 2025 թվականի առաջին, երկրորդ և երրորդ եռամսյակների ընթացքում Վեդի քաղաքային բնակավայրի, Կասյան փողոց 76 հասցեում գտնվող գործող օբյեկտում (26քմ-ից մինչև 50քմ, հիմնական շինություն) հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն:
2.Անհատ ձեռնարկատեր Դավիթ Հակոբյանը պարտավոր է Վեդու համայնքապետարանի 900425000040 հաշվեհամարին վճարել 21.000 (քսանմեկ հազար) ՀՀ դրամ՝ որպես տեղական տուրք:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Դավիթ Հակոբյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: