Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի պահանջներով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 3-րդ և 4-րդ գլուխների պահանջներով, համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 29-ի N 64 որոշման պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 8-ի N 152-Լ որոշումը և «ԷՖ ՆԵԹ» ՍՊ Ընկերության կողմից լիազորված անձ Արման Մեջլումյանի ներկայացրած հայտը՝ որոշում եմ.
1. Թույլատրել «ԷՖ ՆԵԹ» ՍՊԸ-ին՝ Վեդի համայնքի Արալեզ և Այգավան բնակավայրերում գտնվող թվով 25 հենասյուներում տեղադրել արտաքին գովազդ (22․5քմ)՝ 2024 թվականի ապրիլի 25-ից մինչև հունիսի 25-ը:
2.«ԷՖ ՆԵԹ» ՍՊ Ընկերությունից որպես տեղական տուրք գանձել 33750 (երեսուներեք հազար յոթ հարյուր հիսուն) ՀՀ դրամ՝ 2024 թվականի ապրիլի 25-ից մինչև հունիսի 25-ի համար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և տեղական տուրքի վճարումը հաստատող անդորրագրի առկայությամբ՝ գործում է մինչև ս/թ հունիսի 25-ը: