Այսօր: Հինգշաբթի, 5 Հունիսի 2025թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 235
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 971-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, +(374)60881111, vedimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 մայիսի 2025 թվականի N 971-Ա

«ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՍԿԵՏԱՓԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ԼՈՒՍԻՆԵ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի ժդ) կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 111-րդ հոդվածի 1-ին մասով, 130-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով «Վեդի համայնքի Ոսկետափի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Ղուկասյանին 2025 թվականի մայիսի 8-ին տրված «Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին» ծանուցումը՝ որոշում եմ.

1. 2025 թվականի հունիսի 2-ից դադարեցնել «Վեդի համայնքի Ոսկետափի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Ղուկասյանի լիազորությունները՝ լուծելով 2020 թվականի հունիսի 1-ին կնքած աշխատանքային պայմանագիրը:

2. Հանձնարարել «Վեդի համայնքի Ոսկետափի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաշվապահին՝

2.1. ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված կարգով կատարել վերջնահաշվարկ:

3. Սույն որոշման օրինակը հանձնել Լուսինե Ղուկասյանին՝ առձեռն և/կամ փոստային առաքմամբ, և/կամ հնարավոր այլ տարբերակով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Լուսինե Ղուկասյանին պատշաճ իրազեկելու պահից:


ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ                                                      
ՌԱՖԱՅԵԼ ՀԱԿՈԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝Գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner