Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 149
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 909-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, +(374)60881111, vedimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 մայիսի 2024 թվականի N 909-Ա

03-004-0018-0001 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳԻՐԸ ԿՐՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով 2005 թվականի նոյեմբերի 2-ի՝ «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-199-Ն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ և 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով քաղաքացի Անդրանիկ Հակոբի Գրիգորյանի դիմումն այն մասին, որ Վեդի քաղաքային  բնակավայրում գտնվող,  03-004-0018-0001 կադաստրային ծածկագիրը կրող բնակելի կառուցապատման շինությունը /բնակելի տուն, օժանդակ շինություններ/ հանդիսանում է իր սեփականությունը /հիմք՝ անշարժ գույքի թիվ 9/94 տեխնիկական անձնագիր, 16.05.1990թ.  տեղեկանք/, սակայն չեն պահպանվել շինությունների զբաղեցրած հողամասի հողհատկացման հիմքերը՝ որոշում եմ․

1. Վերականգնել Անդրանիկ Հակոբի Գրիգորյանի՝ Վեդի քաղաքային բնակավայրի, 03-004-0018-0001 կադաստրային ծածկագիրը կրող բնակավայրերի բնակելի կառուցապատման շինությունների /բնակելի տուն, օժանդակ շինություններ/ զբաղեցրած 0.16հա հողամասի /սույն որոշմանը կից հողամասի հատակագծի համաձայն/ սեփականության իրավունքը:

2. Անդրանիկ Հակոբի Գրիգորյանի՝ Վեդի քաղաքային բնակավայրի, 03-004-0018-0001 կադաստրային ծածկագիրը կրող բնակավայրերի բնակելի կառուցապատման շինությունների /բնակելի տուն, օժանդակ շինություններ/ զբաղեցրած 0.16հա հողամասի տվյալ պահին գործող հողամասի կադաստրային արժեքը ամբողջությամբ վճարելով ձեռք կբերի հողամասի նկատմամբ սեփականության իրավունք:

3. Հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման համար հիմք է հանդիսանում անշարժ գույքի թիվ 9/94 տեխնիկական անձնագիրը, 16.05.1990թ. տեղեկանքը:

4. Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։

5․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝Գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner