Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1328-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրի կադաստրային քարտեզի, տեղագրական հանույթի ճշգրտումից և չափագրման որակավորում ունեցող անձի կողմից տրված հողամասի հատակագծի տվյալները, այն որ Վեդի քաղաքային բնակավայրի Արարատյան փողոց 2/1 հասցեում գտնվող՝ 03-004-0117-0003 կադաստրային ծածկագիրը կրող բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.2 հա, որը փաստացի տիրապետվում է քաղաքացի՝ Մարտին Գագիկի Գրիգորյանի կողմից, հիմք ընդունելով այն որ Վեդու համայնքապետարանի աշխատակազմի Քաղաքաշինության և հողաշինության բաժնի կողմից տրված եզրակացության համաձայն նշված հողամասում առկա շենքեր շինությունները, որոնք կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, սակայն դրանց նկատմամբ չեն պահպանվել սահմանված կարգով տրամադրված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փաստաթղթերը, նշված հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք և հաշվի առնելով քաղաքացի Մարտին Գագիկի Գրիգորյանի /ծնված՝ 02.09.1962թ./ կողմից լիազորված անձ Վահրամ Գալստյանի դիմումը՝ որոշում եմ․
1. Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրի Արարատյան փողոց 2/1 հասցեում գտնվող, 03-004-0117-0003 ծածկագիրը կրող սահմանազատված 0․2 հա հողամասի նկատմամբ, համաձայն՝ ՀՀ Կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1328-Ն որոշման պահանջների անհատույց ճանաչել քաղաքացի՝ Մարտին Գագիկի Գրիգորյանի սեփականության իրավունքը:
2․ Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրի Արարատյան փողոց 2/1 հասցեում գտնվող, 03-004-0117-0003 կադաստրային ծածկագիրը կրող, հողամասում առկա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված՝ անասնաշենքի, մառանի և ծածկի նկատմամբ վերականգնել քաղաքացի՝ Մարտին Գագիկի Գրիգորյանի սեփականության իրավունքով:
3. Հողամասի սահմանները որոշվում են չափագրման որակավորում ունեցող անձի կողմից տրված հողամասի սահմանների իրադրության հատակագծով:
4․ Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Մարտին Գագիկի Գրիգորյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։