Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի Օզման Մալխասի Օզմանյանի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրի 5 հողամաս հասցեում գտնվող, 03-004-0342-0025 կադաստրային ծածկագիրը կրող, Օզման Մալխասի Օզմանյանին սեփականության իրավունքով պատկանող, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասում անասնագոմ, պահակատուն և պարիսպ կառուցելու նպատակով տրամադրել շինարարության թույլտվություն՝ 2 /երկու/ տարի ժամկետով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման պահանջների համաձայն կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է ներկայացնել ձև 2-5 տեղեկանք:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Օզման Օզմանյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: