Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 06-ի N 132-Լ որոշման պահանջները և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Հասմիկ Գեղամյանի կողմից ներկայացված հայտը՝ որոշում եմ․
1.Անհատ ձեռնարկատեր Հասմիկ Գեղամյանին տալ՝ 2025 թվականի ընթացքում Վեդի համայնքի, Այգավան բնակավայրի Գայի փողոց 45 հասցեում գտնվող գործող օբյեկտում ( 500քմ և ավելի, հիմնական շինություն, հանդիսությունների սրահ) հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն:
2.Անհատ ձեռնարկատեր Հասմիկ Գեղամյանը պարտավոր է Վեդու համայնքապետարանի 900425000040 հաշվեհամարին վճարել 160.000 (մեկ հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ՝ որպես տեղական տուրք:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Հասմիկ Գեղամյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: