Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով և հաշվի առնելով Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Վեդի համայնքի ավագանին որոշում է.
1․ Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող FAW մակնիշի J6PL 4X2 CA1180P62K1E5 տիպարի 483 HI 61 հաշվառման համարանիշի (թողարկման տարեթիվը՝ 2025թ․) բեռնատար կողավոր մանիպուլյատոր մեքենան անհատույց օգտագործման իրավունքով, անորոշ ժամկետով ամրացնել «Վեդի համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը։
2․ Առաջարկել համայնքի ղեկավարին՝ ապահովել «Վեդի համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հետ սույն որոշումից բխող պայմանագրի կնքման և գույքի հանձնման-ընդունման գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։