Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 3-րդ հոդվածի 3-րդ կետով և 97-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի թիվ 440-Ն որոշման պահանջներով՝ որոշում եմ․
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրի 03-004-0315-0035-ից կադաստրային ծածկագիրը կրող, համայնքային սեփականություն հանդիսացող հողերից, սույն որոշմանը կից հողամասի հատակագծի համաձայն, որպես անշարժ գույքի առանձին գույքային միավոր առանձնացնել 0,10000 հա մակերեսով նպատակայի նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը այլ հողամաս :
2․ Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։