Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման պահանջներով՝ որոշում եմ.
1. ՀՀ Արարատի մարզի, Վեդի համայնքի, Տափերական բնակավայրի Գայի փողոց 2, Իսակովի փողոց 1, Այվազովսկու փողոց 2 հասցեներում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների նորոգման/կառուցման նպատակով տրամադրել շինարարության թույլտվություն՝ 2/երկու/ տարի ժամկետով:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: