Համաձայն Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 19-րդ հոդվածի և 230-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 822-Ն որոշման և Վեդի համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 29-ի N 195-Ա որոշման պահանջների, հաշվի առնելով Լևոն Զավենի Լևոնյանի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Տափերական բնակավայրի բնակիչ՝ Լևոն Լևոնյանին սեփականության իրավունքով պատկանող 03-093-0126-0001 կադաստրային ծածկագիրը կրող 0.219հա նորատունկ հնդավոր /տանձ/ այգու անշարժ գույքի հարկի մասով 2025 թվականից մինչև 2028 թվականը տալ հարկային արտոնություն:
2. Արտոնության գումարի չափը սահմանել 15156(տասնհինգ հազար մեկ հարյուր հիսունվեց) ՀՀ դրամ։
3. Որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Լևոն Զավենի Լևոնյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։