Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի 2023 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդու համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» (այսուհետ՝ Պաշտոնների անձնագրեր) N 128-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) Որոշմամբ հաստատված Հավելված 91-ի՝ Աշխատակազմի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 2.3-33) (իրավախորհրդատու) համայնքային ծառայության պաշտոնի անձնագրի 4.3. կետը շարադրել նոր խմբագրությամբ.
4.3. Գլխավոր մասնագետն ունի՝ համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ վարչական կամ հայեցողական կամ ինքնավար պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից: