Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով, և հիմք ընդունելով Վեդի համայնքի ղեկավարի 2025 թվականի սեպտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի Նոր Ուղու «Զանգակ» նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» թիվ 1645-Ա որոշումը՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Վեդի համայնքի ղեկավարի 2025 թվականի սեպտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի Նոր Ուղու «Զանգակ» նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» թիվ 1645-Ա որոշումը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |