Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի Էմին Արթուրիկի Մկրտչյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայր, Ն. Մկրտչյան փողոց, 2 հասցեում գտնվող անշարժ գույքի /ծածկագիր՝ 03-004-0105-0002/ բաժանման և վերահասցեավորման արդյունքում առաջացող նոր գույքային միավորներին տրամադրել հետևյալ հասցեները՝
ա) Ըստ որակավորված մասնագետի կողմից տրամադրած հատակագծի «Առանձնացող հատված 1»-ին տրամադրել՝ Վեդի համայնք, Վեդի քաղաքային բնակավայր, Ն. Մկրտչյան փողոց, 2 բնակելի տուն /անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին քաղվածքի ծածկագիր՝ 03011HB2HSBD/:
բ) Ըստ որակավորված մասնագետի կողմից տրամադրած հատակագծի «Առանձնացող հատված 2»-ին տրամադրել՝ Վեդի համայնք, Վեդի քաղաքային բնակավայր, Ն. Մկրտչյան փողոց, 2/1 հողամաս /անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին քաղվածքի ծածկագիր՝ 03011DJVHA8F/:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Էմին Արթուրիկի Մկրտչյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: