Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 06-ի N 132-Լ որոշման պահանջները և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Արմեն Չաթալյանի կողմից ներկայացված հայտը՝ որոշում եմ.
1.Անհատ ձեռնարկատեր Արմեն Չաթալյանին տալ՝ 2025 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում Վեդի քաղաքային բնակավայրի, Արարատյան փողոցի 61/3 հասցեում գտնվող գործող օբյեկտում (26քմ-ից մինչև 50քմ, հիմնական շինություն) հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն:
2. Անհատ ձեռնարկատեր Արմեն Չաթալյանը պարտավոր է Վեդու համայնքապետարանի 900425000040 հաշվեհամարին վճարել 7.000(յոթ հազար) ՀՀ դրամ՝ որպես տեղական տուրք:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Արմեն Չաթալյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: