Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.1 հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 6-ի N 132-Լ որոշման պահանջները և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Գառնիկ Մաթևոսյանի կողմից ներկայաված հայտը՝ որոշում եմ.
1. Թույլատրել անհատ ձեռնարկատեր Գառնիկ Մաթևոսյանին՝ Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրի Ա. Խանջյան փողոց 29 հասցեում գտնվող տարածքում՝ 20.10.2025 - 31.12.2025թթ.(73 օր, 1քմ) իրականացնել բացօթյա առևտրի վաճառք(սուրճի, թեյի ապարատ):
2. Անհատ ձեռնարկատեր Գառնիկ Մաթևոսյանը պարտավոր է Վեդու համայնքապետարանի 900425102309 հաշվեհամարին վճարել 12.775 (տասներկու հազար յոթ հարյուր յոթանասունհինգ) ՀՀ դրամ՝ որպես տեղական տուրք:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Գառնիկ Մաթևոսյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: