Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 30-րդ ենթակետով և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի թիվ 88 որոշման պահանջներով, հաշվի առնելով գուքի սեփականատեր՝ Գրիգոր Հրաչիկի Մաթևոսյանի /ծնված 16.11.1992թ./դիմումը՝ որոշում եմ.
1. Սեփականության իրավունքի գրանցման թիվ 22042025-03-0100 վկայականում արտացոլված՝ 03-004-0111-0001-015-021 կադաստրային ծածկագրով հաշվառված բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության 99.2քմ մակերեսով շինության /բացվածք/-ից՝ 59.1 քմ մակերեսով շինությունը, համաձայն չափագրման որակավորում ունեցող անձի կողմից տրված հատակագծի առանց նախագծային փաստաթղթերի փոփոխությունների փոփոխել և դասել բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության /օգտագործման նպատակը՝ բնակարան/:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Գրիգոր Հրաչիկի Մաթևոսյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։